«Մայր Հայաստան» խմբակացությունը հայտարարություն է տարածել

«Մայր Հայաստան» խմբակացությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։ Նորընտիր ավագանիում «Մայր Հայաստան» խմբակցության կազմը ներկայացնում ենք ստորև․

1. Թևանյան Անդրանիկ Նորիկի

2. Փոստանջյան Զարուհի Համազասպի

3. Սուքիասյան Մանուկ Հենրիկի

4. Հարոյան Սամվել Անուշավանի

5. Մխիթարյան Դուստրիկ Վանուշի

6. Մանուկյան Մեսրոպ Գևորգի

7. Հակոբյան Սամվել Ռուբիկի

8. Ավագյան Ադրինե Էդուարդի

9. Պետրոսյան Թաթուլ Ռուշանի

10. Աղեկյան Սոննա Սուրենի

11. Ստեփանյան Գևորգ Արմենակի

12. Հայրապետյան Նարինե Սլավիկի

Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը»։