Մատաղիսում այսօր որոնողական աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: 

Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 

Ավելացնենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն: