«Անհայտ՝ նշանակում է հասարակությանը ոչ հայտնի». Անդրանիկ Քոչարյանը պատրաստ է հանդիպել Արփինե Հովհաննիսյանի հայրիկի հետ. Armtimes.com

Այսօր լրագրողները Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցությա պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից փորձեցին պարզել՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից:

«Ոչ, ներողություն չեմ պարտասվում խնդրել: Նախ սպասում եմ, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը «24 news»-ում իր արած հայտարարությունը որեւէ ձեւով մեկնաբանի, իսկ եթե նրա ընտանիքի անդամները նեղացել են, թույլ տվեք, որպեսզի Արփինե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները հանդես գան այդպիսի առաջարկով»,- պատասխանեց նա:

Հարցին, թե ինչ է ցանկացել ասել «անհայտ հայր» արտահայտությամբ՝ պատգամավորը նկատեց. «Բացատրեմ. անհայտ՝ նշանակում է հասարակությանը ոչ հայտնի: Եթե հիմա պարզվեց…երեկ ամբողջ ֆեյսբուքը փնտրում էր եւ ոնց որ թե հայտնաբերեց. անհայտը արդեն հայտնի է: Կարող է եւ սխալվում եմ, չգիտեմ»:

Ըստ նրա՝ եթե վիրավորել է Հովհանիսյանի հայրիկին՝ պատրաստ է հանդիպել նրա հետ եւ «քննարկել, թե էս խնդիրը որտեղ է առաջացել»: Բայց պատգամավորի տպավորությամբ՝ բոլորը վիրավորվել են, բացի Արփինե Հովհաննիսյանից:

Մանրամասները՝ Armtimes.com-ում: