Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը հասել է 46.6%-ի

Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` համապատասխան շրջանների որոշ համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6%-ը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Աղբյուրի համաձայն՝ մասնակիցների թիվն, ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ՝ 143 ընտրողներից 73 կամ 51.0%,

Ծաղկաշատ՝ 102 ընտրողներից 58 կամ 56.9%,

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի՝ 98 ընտրողներից 59 կամ 60.2%,

Մարտունու շրջան

Հերհեր՝ 399 ընտրողներից 156 կամ 39.1%։

Ընտրություններին մասնակցում են համայնքի ղեկավարի 6 և համայնքի ավագանու անդամի 5 թեկնածուներ: