Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների աշխատողների 88%-ը պատվաստվել են․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հոկտեմբերի 22-ի դրությամբ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների թվով 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել են»: