Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Փետրվարի 2-ին, ժամը 11։41-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքի ապակյա բլոկներն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են 70 ապակյա բլոկ։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։