Կանցկացվի լավագույն խոհարար մրցույթ

Հայաստանի Հանրապետության 20-ամյակի առթիվ հայկական ճաշատեսակների պահպանման եւ զարգացման նպատակով` նախատեսում է հոկտեմբերի 13-15-ը կազմակերպել հայ խոհարարների համաժողով, որի արդյունքում կստեղծվի հայ խոհարարների ընկերակցություն:
Միջոցառման մանրամասներն, ըստ ՀՀ սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության, նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի եւ խորհրդի անդամ Վահե Անթանեսյանի հետ:
«Համաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել լավագույն խոհարար մրցույթ»,- նշված է նախարարության մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
© Medialab.am