Ազգային ժողովի խորհուրդը այսօր արտահերթ նիստ է հրավիրել

Այսօր ժամը 11:00-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ փետրվարի 26-ին՝ ժամը 16:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն համաձայնություն տալու մասին:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է ԱԺ խորհրդին գումարել արտահերթ նիստ՝ քննարկելու Հայաստանում ռազմական դրությունը վերացնելու և երկրում ստեղծված հարցը քննարկելու համար: