Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն․ ՊՆ

Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր նույն տեղանքում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից ևս մեկ ԱԹՍ-ի խոցման մասին։