Իրանի և Թուրքիայի միջև դադարեցվել է ավիահաղորդակցությունը. Ermenihaber.am

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է, որ մինչև հաջորդ իրազեկումը չեղարկվել են Իրանի բոլոր ներքին ավիաընկերությունների և Turkish Airlines-ի Իրանից դեպի Թուրքիա չվերթները։ 

Դեպի Թուրքիա իրանական ավիաընկերությունների թռիչքների վերսկսումից ընդամենը մի քանի օր հետո այդ երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, հավելել են CAO-ից։

Իրանից Թուրքիա թռիչքների դադարեցման մասին որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ։ Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել միայն Իրանի և Թուրքիայի քաղաքացիներին վերադարձնելու համար, որի պատճառը COVID-19-ի տարածման աճն է։

Աղբյուր` Ermenihaber.am

pinterest sharing button
email sharing button