Համայնք ենք ունեցել, որի ղեկավարը մշակույթի տանը «բիլիարդանոց» հիմնել, իսկ բակում՝ գարեջրատուն, բայց հիմա այդտեղ մանկապարտեզ ենք կառուցում․ Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Կոտայքում համայնքի հեռացած (նախկին) ղեկավար ունենք, ով իր եւ իր ընտանիքի անդամների անունով տիրապետում է ավելի քան 300 միավոր անշարժ եւ շուրջ երկու տասնյակ շարժական գույքի՝ պետական գրանցում ստացած միայն։

Եւ պաշտոնաթողությունից հետո մի քանի հարյուր հա հողատարածքներ է վաճառել ամենատարբեր ներդրումային ծրագրերով մարզ այցելած ներդրողների՝ իհարկե պաշտոնավարման ընթացքում ձեռքբերման գներից բազմապատիկ անգամ ավելի բարձր գներով։ Իսկ ներդրողներն իրենից են ստիպված ձեռք բերում անհրաժեշտ հողատարածքները, քանի որ համայնքային կամ պետական սեփականության հողեր այդ համայնքում բացարձակապես գոյություն չունեն այլեւս…

📌 Կոտայքում համայնքի հեռացած ղեկավար ունենք, ով միայն իր եւ իր մերձավորների անուններով տիրապետում է ավելի քան 400հա հողատարածքների՝ միայն իր ղեկավարած համայնքի տարածքում։

📌 Կոտայքում համայնքի հեռացած ղեկավար ունենք, ում գեղագիտական ու կառավարչական «ֆանտազիան» ընդամենը ներել է՝ սեփական համայնքի մշակույթի տան 3-րդ հարկը մասնավորեցնել եւ «բիլիարդանոց» հիմնել, իսկ մշակույթի տան անմիջական բակում սեփական գարեջրատունն աշխատացնել (ընդ որում՝ շինությունների մեծ մասն ապօրինի եւ ինքնակամ. ինչն իհարկե քանդվել է)։

Եւ այդ համայնքում երբեք մանկապարտեզ չի գործել…

Բայց եւ, իհարկե, այդ համայնքում հիմա մանկապարտեզ ենք կառուցում՝ ՀՀ Կառավարության 2019-20թթ երկու առանձին սուբվենցիաների միջոցով. ավելի քան 450մլն ՀՀԴ բյուջեով։

Կոտայքում #Օրենքի_Գերակայություն ունենալու ենք.

Հ.Գ. Բոլոր նշված (եւ ոչ միայն) սուբյեկտների նկատմամբ՝ իրենց գործունեության շրջանում թույլ տրված առերեւույթ յուրացումների եւ չարաշահումների փաստերով, քրեական գործեր են հարուցված։

https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/3418770408142207