2021թ. հուլիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի կողմից պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով` ՀՀ քննչական կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար:
Քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մարզպետին, հույս է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը և հետագա աշխատանքներն այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Կոմիտեի բարձր պարգևին արժանանալու համար, վստահեցրել է, որ այսուհետ ևս մարզի և Քննչական կոմիտեի համատեղ աշխատանքը ցանկալի արդյունք կտա:
Պարգևատրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը և Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը: