«Սերժ Սարգսյանն ինքնուրույն ջնջել է մեր բոլոր փաստաթղթերից եվրաինտեգրում եզրը». ՀԱԿ` Հայաստան-ԵՄ մասին

«Սերժ Սարգսյանն ինքնուրույն ջնջել է մեր բոլոր փաստաթղթերից եվրաինտեգրում եզրը». ՀԱԿ` Հայաստան-ԵՄ մասին
«Սերժ Սարգսյանն ինքնուրույն ջնջել է մեր բոլոր փաստաթղթերից եվրաինտեգրում եզրը». ՀԱԿ` Հայաստան-ԵՄ մասին

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Մաքսային միությանը միանալուն, եւ այլ կարեւոր ոլորտների եւ զարգացումների  է անդրադարձել Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «ՀՀ Արտաքին քաղաքականություն 2013 թվականի ամփոփման» մեջ: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրության` Եվրոպական Միությանն առնչվող հատվածն ամբողջությամբ:  

«Սերժ  Սարգսյանի թեթև ձեռքով Հայաստանի եվրաինտեգրումն ավարտվեց: Այն փոխարինվել է մշուշոտ ձևակերպումներով համագործակցությամբ, որն իր խորությամբ զգալիորեն զիջում է նույնիսկ ԵՄ-Հյուսիսային Աֆրիկայի պետությունների փոխգործակցության մակարդակին: Կրկին հիշեցնեմ, Սերժ Սարգսյանի որևէ խոսքին հավատալը մեծ ճոխություն է քաղաքականությամբ զբաղվողների համար՝ գարնանը նա հայտարարում էր. «մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաև եվրոպական կառույցների հետ»: Այսօր արդեն ԵՄ-ի հետ ինտեգրացիայի (այսինքն՝ միաձուլման, մի միավորի անդամ դառնալու, միավորման) մասին խոսելն անիմաստ է: Հասկանալի է, որ Հայաստանը չունի խնդիր այլ եվրոպական կառույցների հետ ինտեգրվելու, քանի որ արդեն ԵԽ և ԵԱՀԿ անդամ է, այսինքն՝ եվրաինտեգրացիան կարող է վերաբերել բացառապես ԵՄ-ին:

Սպասվում է, որ գարնանը կմշակվեն ԵՄ հետ համագործակցության նոր ֆորմատներ, որտեղ եվրոպական կառավարման ավանդույթները, արդարադատության համակարգը, պետական և հասարակական ինստիտուտների գործունեությունն ընդօրինակելու մեր ձգտումները շատ ավելի պակաս հավակնոտ են լինելու: Ի տարբերություն անգամ Ադրբեջանի՝ մենք այսօր նույնիսկ չունենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի համաձայնեցված տեքստ, չունենք համագործակցության ճանապարհային քարտեզ, չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր գործակցության ապագան: Սրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, նա ինքնուրույն ջնջել է մեր բոլոր փաստաթղթերից եվրաինտեգրում եզրը՝ կողմնորոշելով մեզ անհայտ ուղղությամբ, որի անունն է՝ Մաքսային Միություն»:

© Medialab.am