Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու․ ՄԻՊ

Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու․ ՄԻՊ
Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու․ ՄԻՊ
Հեղինակ MediaLab

2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։

Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքով ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում էր համարվում`

անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ և ավելի թվով օտարումը, եթե դրանց ձեռքբերումը և օտարումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում,

արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը։

Վերոնշյալ կարգավորման նպատակն էր հարկային պարտավորություն սահմանել բոլոր այն անձանց համար, ովքեր, փաստացի զբաղվելով շահույթ հետապնդող գործունեությամբ, հարկ վճարելու պարտականություն օրենքով չունեին: Սակայն նշված կարգավորումների պարագայում տուժել են այն անձինք, ովքեր գույքն օտարել են անձնական կարիքներից ելնելով, այսինքն շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդել։