Ուրեմն սպայի պես ասեք թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի. Հայկ Մարտիրոսյան

Ուրեմն սպայի պես ասեք թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի. Հայկ Մարտիրոսյան
Ուրեմն սպայի պես ասեք թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Պարոնա’յք սպաներ:

Սպայի պատիվը պահանջում է չխաղալ քաղաքականություն, չսպասել հետոյին, ակնարկներով հեռանալու հայտարարություններ չանել: Հայ ժողովրդի կյանքում այս վճռական պահին, երբ ժողովրդի կողմից վստահության կանխավճար ստացած իշխանությունն ապիկար կառավարմամբ լքում է իր ժողովրդին` սպայի պատիվն ու կոչումը պահանջում են չսքողել իրականությունն այն ժողովրդից, որին դուք կոչված եք ծառայելու:

Եվ եթե համատարած հղումներ եք անում ոստիկանական և գաղտնի ոստիկանական սպայերի պատիվներին, ապա օրինակ սահմանեք և բաց տեքստով տեղեկացրեք թե ինչ է եղել և ինչու է եղել: Ձեր հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ուզում եք ասել, որ ձեր հավատարմությունը ժողովրդին է և ոչ անհատին և որ հաշվետու եք միայն նրան:

Շնորհակալ եք նույնպես նրան և ոչ նրան, որ ձեզ ժամանակին սպառնացող առնվազն մոռացությունից առաջ բերեց և նոր կարիերա ստեղծեց ձեզ համար: Ուրեմն սպայի պես ներկայացրեք այդ հաշվետվությունը և ասեք թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի:

Մենք իրավունք ունենք դա իմանալու, դուք` պարտավորություն դա ասելու»: