ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել․ Տեսանյութ

Այսօր՝ հուլիսի 31-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջեւ: Արարողությունը տեղի է ունեցել առցանց: Հայկական կողմից այն ստորագրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պղեկավար Լիլիթ Մակունցը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը:

Արարողությանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Բարգավաճ Հայաստանից Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը:

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև

Posted by National Assembly of Armenia / Ազգային ժողով on Friday, July 31, 2020