Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է մայոր Սարիբեկ Եղոյանը. ՊՆ 

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը:


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: