Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճի մասին զեկուցել ենք Բրյուսել․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն

ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածությանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Անցյալ մի քանի օրերին ԵՄ դիտորդական առաքելությունը մտահոգությամբ ականատես է եղել լարվածության ու կրակի աճի Հայաստան-Ադրբեջան սահմանային տարածքներում։ Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսել։ Մեր պարեկներն ընդգրկում են Հայաստան-Ադրբեջան սահմանային տարածքները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության զարգացումների մասին զեկուցելու համար»,- ասվում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ում գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 1-ին հերթական ռազմական ագրեսիան են իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։ Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար կեղծ հաղորդագրություններ է տարածում, իբր, Հայաստանի «սադրանքների մասին»՝ հող նախապատրաստելով հերթական ագրեսիաների համար։