Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2021 թվականի հուլիսի 27-30-ը ընկած ժամանակահատվածում արձակուրդ է մեկնում։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքէջում հրապարակված ԱԺ նախագահի կարգադրությունից։
Արձակուրդի ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին։