ՌԴ-ում հոկտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում 10 հազարից պակաս կորոնավիրուսով վարակված են հայտնաբերել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել Է 9 445-ով՝ մինչեւ 4 342 474, մարտի 9-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրում մեկ օրում 10 հազարից պակաս վարակվածներ են հայտնաբերել հոկտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ, իսկ հիվանդացածների թիվը եղել Է նավազագույնը հոկտեմբերի 2-ից ի վեր, երբ հայտնի Էր դարձել 9 412 ախտահարվածների մասին: Հարաբերական արտահայտությամբ Ռուսաստանում վարակման դեպքերի թիվն ավելացել Է 0,22 տոկոսով: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 320 488 մարդ:

Բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 9 931-ով՝ մինչեւ 3 932 177: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի 90,6 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 336-ով՝ մեկ օր առաջվա 379-ի դիմաց՝ մինչեւ 89 809: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել Է մինչեւ 2,07 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: