«Taxi» ֆիլմի Սամի Նասերին ժամանել է Հայաստան: «Սուրբը 2»-ի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Սեպտեմբերի 13-ից կցուցադրվի նախագծի երկրորդ եթերաշրջանը։
««Սուրբը 2»-ը հերթական քրեական սերիալ չէ։ Այն հայկական ֆիլմարտադրության մեջ որակի նոր կանոններ սահմանելու մեր առաջին փորձն է։ Պատմությունը շատ ինտրիգային սկիզբ ունի, քանի որ հենց առաջին սերիայում հոգևորականը մարդ է սպանում», – նշել է Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։
Հարցին թե ինչո՞ւ չի ցուցադրվելու սերիալը YouTube-ով Թադևոսյանը պատասխանեց՝ «Եթե յութուբում լինի չենք կարող օրինակ՝ Սամի Նասերիի նման դերասանների ներգրավենք․․․։ Իսկ էն գումարը, որը մենք ուզում ենք լավ սերիալ նկարելու համար, արժի մեկ «մառոժնու» գին»:
Մամուլի հաղորդագրություն