Ի՞նչու է Բերձորը հանձնվում հիմա․Նորայր Նորիկյան

Փաստաբան,«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչու է Բերձորը հանձնվում հիմա․․․

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության 6-րդ կետով երկու տարվա ընթացքում Լաչինը Ադրբեջանին հանձնելու դրույթ առկա չէ։Սևով սպիտակի վրա գրված է, որ ․․․

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Սա նշանակում է, որ 2020-2023թթ․ ընդամենը պետք է հաստատվեր նոր երթուղու կառուցման նախագիծ, ընդորում՝ կողմերի համաձայնությամբ։

Հիմա հարց է առաջանում․ Հաստատվե՞լ է, արդյոք, այդ նախագիծը, թե՞ ոչ։

Առկա՞ է արդյոք, Հայաստանի համաձայնություն, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել այն։

Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում Ռուսաստանը, և ինչու՞ է թույլ տրվում, որ Ադրբեջանի կողմից խախտվի եռակողմ հայտարարության պահանջները։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնեն ճշմարտությունը, թե ի՞նչ է տեղի ունենում այս գործընթացում։

Հ․Գ․ Եթե չխախտվեր այդ հայտարարությամբ ամրագրված դրույթների պահանջները, ապա առնվազն 5 տարի Բերձորի հանձնման մասին խոսք լինել չէր կարող, իսկ 5 տարվա մեջ շատ բան կարող էր փոխվել․․․»: