«Ես եկեղեցի չեմ գնում այն օրվանից, երբ Գարեգին Երկրորդը մեր կաթողիկոսը դարձավ». Զոյա Թադեւոսյան. (Տեսանյութ)

«Հայաստանը բիզնես ծրագիր է, կաթողիկոսն էլ այդ բիզնես ծրագիրն իրականացնողներից մեկն է: Ցավոք, Վազգեն Առաջինից հետո մեր հոգեւոր աշխարհը ամբողջովին մթության մեջ է, խավարի մեջ է:

Պետությունը եւ եկեղեցին համաձուլվեցին, եւ այդ պահից սկսած՝ եկեղեցին ծառայում է պետությանը, ավելի ճիշտ՝ ոչ թե պետությանը, այլ՝ պետական իշխանավորին: Ունի ճիշտ նույն նկրտումները, ինչ ունի ցանկացած բիզնեսմեն՝ ագահ օլիգարխ կամ իշխանավոր»,- Aravot.am-ի հետ զրույցում եկեղեցու եւ կաթողիկոսի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ի պատասխան Ստյոպա Սաֆարյանի քննադատությանը, որ կաթողիկոսը զավթել է հանրային այգիներ, Նոր Նորքի 1-ին զանգվածի այգին Մայր աթոռն է սեփականաշնորհել՝ վստահեցրել էր, որ «այն բոլոր վայրերը, տարածքները, որոնք տրվել են եկեղեցուն, դրանք միայն բարեկարգվել են եւ ծառայել են հայ ժողովրդին, վկա՝ պիոներ պալատները, հարյուրավոր եկեղեցիները, բազմաթիվ այդպիսի հաստատություններ եւ դպրոցներ»: Բագրատ սրբազանը վստահեցրեց, որ կաթողիկոսը ոչ մի բան էլ եւ ոչ մեկից էլ չի զավթել:Կարդալ ավելին