Դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր դասադուլավորների հետ հանդիպեց

Դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր դասադուլավորների հետ հանդիպեց
Դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր դասադուլավորների հետ հանդիպեց

Դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր դասադուլավորների հետ հանդիպումը սկսեց` «ինչ կա, երեխեք ջան» հարցով: Հետո առաջարկեց` եթե հասկանաք մոտավորապես ինչի մասին կուզենայիք խոսել, ես կսկսեմ բացվել ու մինչեւ առավոտ կարող ենք խոսել:

Ուսանողներից մեկի առաջարկին, թե զրույցը «մի տեղից սկսենք», պարոն Դանիելյանը պատասխանեց. «Որտեղի՞ց աղջիկ ջան: Ասեմ, որ իմ մեջտեղի մասն այնքան էլ հրապուրիչ չէ: Ոչնչով չի տարբերվում, սաղ ասեկոսեներ են, թե մեջտեղի մասը լավն է, բայց իրականում` ոչ: Էդ անցանք»: Ուսանողները ծիծաղեցին, իսկ հետո նրանցից մեկը դերասանից հետաքրքրվեց` ո՞րն է արվեստագետների դերը հասարակության մեջ, ո՞ւր են նրանք: «Երեւի թե գրքերից է եկել, որ Հովհաննես Թումանյանը միշտ հաշտեցնում էր հայերին եւ թուրքերին, կարծիք էր հայտնում կամ ես իմ ինչ: Իրականում նման բան չկա: Յուրաքանչյուր մարդ իր տեղում է: Եթե էստեղ չգայի, ուրեմն ինչ, ինձ չի մտահոգո՞ւմ էս ամեն ինչը…Հիմա չկան այն արվեստագետները, որոնք որ եւ երբեք էլ չեմ հիշում, որ արվեստագետները դուրս գան, մի հատ խելոք բան ասեն, ու սաղ վազեն իրենց հեռեւից: Միշտ դուրս են եկել միգուցե գիտնականները, յուրիստները, հետո կողքից նաեւ հուզական մասը ապահովողները: Թյուր կարծիք է ստեղծվել, որ արվեստագետները միշտ պետք է լինեն քաշող ուժը: Ես այդպես չեմ կարծում»,- պատասխանեց դերասանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/25/218941/