Մեքենան բախվել է գնացքին. վարորդը մահացել է

Ապրիլի 8-ին, ժամը 01.25-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտ գնացքը բախվել է մեքենային, կա զոհ: Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Դեու» մակնիշի ավտոմեքենան Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է բեռնատար գնացքին. «Դեուի» 35-ամյա վարորդ Նահապետ Հովհաննիսյանը մահացել է:

Կատարվում է քննություն, տեղեկացնումէ ոստիկանությունը։