ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվել է հիմնադրամը (ԿՀԻԿՀ), որը զբաղվելու է Հայաստանում կենսաթոշակային իրազեկման ու ֆինանսական կրթության հարցերով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման ստորագրել են երկու համաձայանգիր, որոնց շրջանակում գործակալությունն աջակցություն կտրամադրի նախարարությանը ինչպես այս ծրագրի համար, այնպես էլ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մատուցվող ծառայությունների որակը Հայաստանում բարձրացնելու համար:
© Medialab.am