10 զոհ, 20-ից ավելի վիրավոր․ Կանադայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հարձակվողը։ Երկու տուժած ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են, իսկ շուրջ 25 մարդ անցնում է բժշկական զննում։

Ըստ նախնական տվյալների՝ կրակողը շագանակագույն մազերով կին է եղել։

Ոստիկանությունը դեպքի վայր ժամանելուն պես դպրոցում հայտնաբերել է վեց զոհի մարմին, ևս մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ CBC-ի հաղորդմամբ՝ ևս երկու զոհ հայտնաբերվել է մեկ այլ վայրում, որտեղ, ըստ իրավապահների, հնարավոր է՝ նույնպես միջադեպ է տեղի ունեցել։

Իրավապահները շարունակում են այլ հնարավոր տուժածների որոնումները։Դպրոցը փակ կմնա մինչև շաբաթվա վերջ։