Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ:  

«Ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ՝ ամրապնդված Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- գրել է Միրզոյանը։