Հակառակորդն այսօր ունեցել է 400 զոհ, 700 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Արցախա-ադրբեջանական շփման գծում մարտերը շարունակվում են, հատկապես հյուսիսային և հարավային մասերում։ Մարտերն այսօր չեն ունեցել նույն համառ բնույթը, ինչ նախորդ օրերին էին, բայց հակառակորդը նորից ձեռնարկել է հարձակվողական գործողություններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեր զինված ուաժերը հետ են մղել հակառակորդի գործողությունները։

Նա ասաց, որ հակառակորդին պատճառված են զգալի կորուստներ։

«Այսպիսով՝ այսօրվա հակառակորդի միայն անձնակազմի կորուստը կազմել է 400 զինծառայող, 700 վիրավոր։ Խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և մեկ ԱԹՍ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսըEnglish:https://youtu.be/if_oMebS838Русский:https://youtu.be/BLfy6ApZfIs

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Sunday, October 4, 2020