Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: