Թուրքիան գիտակցում է՝ ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները կնշանակեն ռուս- թուրքական պատերազմ. թուրքագետ

Թուրքիան գիտակցում է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելը կնշանակի նաև ռուս-թուրքական ուղիղ պատերազմ, իսկ թուրք-ռուսական հարաբերությունները դեռևս չեն հասել լարվածության այն աստիճանի, որ կարող է հանգեցնել ուղիղ պատերազմի: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով լայն տարածում գտած լուրը, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Իգդիրի հատվածում զորք և ռազմատրանսպորտային ավիացիա է կուտակում:

Ըստ Մելքոնյանի՝ հարցը կարելի է դիտարկել ավելի լայն՝ տարածաշրջանային զարգացումների համապատկերում. Իրանը նույնպես զորք է կուտակել սահմանին, Ռուսաստանը տարածաշրջանում մեծացնում է իր ռազմական ներկայությունը՝ Արցախ խաղաղապահների մուտքով: «Ընդ որում՝ Ռուսաստանի մուտքը սպասված և օրինական մուտք է տարածաշրջան և Արցախ: Եվ բնական է, որ Թուրքիան, որպես այս տարածաշրջանի մյուս կարևոր խաղացող, որն ունի նաև արգեսիվ նպատականեր Հարավային Կովկասի հետ կապված, պետք է դիմեր քաղաքական և ռազմական տարրին, ինչն է զորքի և զինտեխնիկայի կուտակում սահմանին»,-ասաց թուրքագետը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։