Այսօր Տոնոյանը Փաշինյանին հասկացրել է, որ միայնակ «մեղավոր» լինել չի պատրաստվում. Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսուքյան էջում գրել է.

«Տոնոյանը Փաշինյանին հասկացրել է, որ միայնակ «մեղավոր» լինել չի պատրաստվում…

Վստահ եղեք, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի. այսօր հայտարարել է ՊՆ նախկին կալանավորված նախարար Դավիթ Տոնոյանը։

Քրեական գործի հարուցման օրն եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե կոնկրետ գործի բացահայտումն է, այլ պատերազմի պարտության «մեղավորի» նշանակումը։ Այսօր Տոնոյանը Փաշինյանին հասկացրել է, որ միայնակ «մեղավոր» լինել չի պատրաստվում…»: