Փաշինյանը վստահեցնում է՝ բանակցությունների շրջանակում չկա մի հանդիպում, որում չքննարկվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման

Փաշինյանը վստահեցնում է՝ բանակցությունների շրջանակում չկա մի հանդիպում, որում չքննարկվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման
Փաշինյանը վստահեցնում է՝ բանակցությունների շրջանակում չկա մի հանդիպում, որում չքննարկվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման

Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում:

Չի կարող լինել բանակցային մի որևէ  խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության  անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին:

Արման Աբովյանը հետաքրքրեց, թե որ փուլում են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու բանակցությունները:

«ԱԳ նախարարն ԱՄՆ-ում է և պետք է հանդիպում ունենա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Բանակցությունների ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն: Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեման: Մենք բանակցությունները վարում ենք Ստեփանակերտում մարտի 12-ին Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Այսինքն, չի կարող բանակցային մի որևէ  խոսակցություն լինել, որ այդ շրջանակում չլինի։ Հետևաբար՝ բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է»,-ասաց նա։

Նա վստահեցրեց, որ Հայաստանն ու Արցախն ի վիճակի են պաշտպանել  իրենց, իրենց շահերը՝ ինչպես դիվանագիտական հարթակում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջնագծում: Փաշինյանը նշեց՝ այդ ընթացքում դա ապացուցել ենք և կշարունակենք ապացուցել:

Փաշինյանի խոսքով՝  ՀՀ Զինված ուժերը բնականոն զարգացման փուլ են մտել: Իր ներկայացրած 100 փաստում ևս կարելի է տեսնել, թե ինչ գործողություններ են արվում բանակաշինության ոլորտում: Նա խորհրդարանի քաղաքական աջակցությունը կարևոր համարեց: «ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման և գործունեության կարևոր նպատակներից  մեկը մեր զինված ուժերի հետագա զարգացումը խթանելն ու արագացնելն է, և այդ արագացումն առավել արդյունավետ դարձնելը, որպեսզի մենք համոզվենք, որ անցյալ տարիների պատմությունից արել ենք ճիշտ հետևություններ, և դրանց հետևել են դրանից բխող ճիշտ գործողություններ»,-ասաց վարչապետը: