Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները: