Ադրբեջանցի խղճի գերի Աֆղան Մուխտարլին ազատ է արձակվել

Ազատ է արձակվել ադրբեջանցի խղճի գերի, լրագրող Աֆղան Մուխտարլին, որը մաքսանենգության համար վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել։ 

Նա բանտում է անցկացրել գրեթե 3 տարի, և մարտի 17–ին դատարանը վճռել է ժակետի մնացորդը պայմանականով փոխարինել։

Ազատ արձակվելուց անմիջապես հետո Մուխտարլին Գերմանիա է մեկնել, որտեղ քաղաքական էմիգրացիայի մեջ ապրում է նրա ընտանիքը։

Հետաննող լրագրող Աֆղան Մուխտարլին, որը հայտնի է իշխանությունների հասցեին քննադատությամբ, 2014 թ–ին Վրաստան էր արտագաղթել։ 2017 թ–ին նա առևանգվել էր Թբիլիսիից և Բաքու տեղափոխվել։ Այստեղ նրան դատապարտել էին վեց տարով՝ մեղադրելով սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն Աֆղան Մուխտարլիին խղճի գերի են համարում։ 2017 թ–ի հունիսին Եվրախորհրդարանն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել նրան և չեղարկել բոլոր մեղադրանքները։ 

Այս մասին գրում է JAMNEWS-ը: