Պայթյունի հետևանքով տուժած 5-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ԲԿ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանք չի սպառնում։ Այդ մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից:

Առողջապահության նախարարությունը իր հերթին հերքել է համացանցում տարածվող տեղեկությունները, թե պայթյունի հետևանքով 5-ամյա երեխա է մահացել: «Համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը», -նշվում է ԱՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղակայված հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստում տեղի է ունեցել ուժգին պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Այս պահի դրությամբ, նախնական տվյալներով պայթյունի հետևանքով շուրջ 30 մարդ տուժել է, մեկը մահացել է: