Իրավապահները զբաղվում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության ստուգմամբ․ Վարչապետի խոսնակ

Հեղինակ MediaLab

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»։