Զինծառայողն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը․ ՊՆ ռազմական ոստիկանություն

Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հավելենք, որ զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Նորիկ Մկտրչյանն արդեն մեկ շաբաթ է՝ անհետ կորած է։