Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն արդեն մեկ շաբաթ է՝ անհետ կորել է

Լուսանկարը՝ Eurasianet.org

Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն արդեն մեկ շաբաթ է՝ անհետ կորած է։

Այդ մասին տեղեկությունը «Մեդիալաբին» հաստատեց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։

«Ոստիկանությունը արդեն մեկ շաբաթ է՝ փնտրում է, չենք հասկանում՝ ինչ է եղել։ Նա ծառայության մեջ էր, հեռախոսը գտել ենք, Վարդենիսի տարածաշրջանում է ցույց տալի վերջին մուտքը»,- «Մեդիալաբին» ասած համայնքապետը։

Հարցին, թե հաշվի առնելով վերջին սահմանային լարվածությունը, հնարավո՞ր է՝ ադրբեջանական կողմում հայտնված լինի Նորիկ Մկրտչյանը, համայնքապետը պատասխանեց.

«Չէ, նման բան դեռ չենք մտածում»։

ՊՆ-ից տեղեկություններ ստանալ «Մեդիալաբին» չհաջողվեց։ Զանգերը մնացին անպատասխան։