Վլադիմիր Զելենսկին օլիգարխների հնարավորությունները սահմանափակող օրենք է ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օլիգարխների հնարավորությունները սահմանափակող օրենք է ստորագրել։ Փաստաթղթի համաձայն, Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնց կարողությունն ավելի քան երկու միլիարդ ուկրաինական գրիվնա է (շուրջ 83 միլիոն դոլար) սահմանափակ ազդեցություն ու մասնակցություն կարող են ունենալ երկրի ներքաղաքական կյանքին։

Բացի սրանից, օրենեքը կարող է ուժ ունենալ այն անձանց վրա, որոնք ակտիվ մասնակցություն ունեն ներքաղաքական կյանքում ազդեցություն ունեն ԶԼՄ-ների վրա կամ տիրապետում են մենաշնորհների։ Նոր օրենքի համաձայն, նրանց կարգելվի ֆինանսավորել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, ընտրություններին աջակցել այս կամ այն թեկնածուին, կամ էլ հանդես գալ քաղաքական հայտարարությամբ։

Ենթադրաբար, օրենքը հնարավորություն կընձեռի պետությանն ազատվել մեծ ազդեցություն եւ հնարավորություն ունեցող օլիգարխներից եկող վտանգներից։ Օլիգարխների ցուցակը, ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները, կկազմվի Ուկրաինայի ԱԽ-ի կողմից։

«Այսուհետ տնտեսության մեջ գործող բոլոր խաղացողները հավասար կլինեն օրենքի առաջ եւ չեն կարող իրենց համար քաղաքական արտոնություններ գնել»,-Թվիթերի միկրոբլոգում գրել է ՈՒկրաինայի նախագահը։