Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ութ ամիս առաջ մարզում տեղի ունեցած ձերբակալությունների գործով։ Այս մասին Քննչական կոմիտեում հարցաքննության ավարտից հետո լրագրողներին ասաց փաստաբան քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Բոլորդ կհիշեք՝ 8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված երեք քաղաքացիների ձերբակալության հետ։ Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց՝ իբր այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին առևանգելու գործով։ Ակնհայտ է, որ սա քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում, ուղղակի ծիծաղելի է, որ 8 ամիս անց ինչ-որ մեկը որոշել է մեղադրանք առաջադրել»,- ասաց Վարոսյանը։

Նախաքննական մարմինը որոշել է Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։