«Մենք դա պարտավոր ենք հայ ժողովրդին»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ։ Եթե ​​մենք հիմա գործենք, կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Մենք դա պարտավոր ​​ենք Եվրոպայի անվտանգությանը, և առաջին հերթին՝ հայ ժողովրդին»։