Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից 1 տարի անց տնտեսությունը վերականգնվում է. կառավարություն

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից 1 տարի անց տնտեսությունը վերականգնվում է: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից:

2021թ.-ի մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.8%։
Տնտեսական ակտիվությանը նպաստած ճյուղերն են՝
շինարարություն՝ 10.8% աճ
առևտուր՝ 4.6% աճ
արդյունաբերություն՝ 3.8% աճ
ծառայություն՝ 0.9% աճ