Սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցները քիչ առաջ են դադարել: Գյուղապետ Արարատ Ավալյանն այս պահին շրջում է գյուղում, հասկանալու` ինչ է կատարվել: Տուժածների մասին լուրեր չկան, գյուղին հասցրած կամ չհասցրած վնասի չափը պարզ կլինի լույսը բացվելուն պես:
Այսօր հակառակորդի գնդակից զոհված պահմանագրային զինծառայող Մհեր Եղշատյանն այս գյուղի բնակիչ է: Ավալյանը Panorama.am-ին ասաց, դիպուկահարի կրակոցից է ընկել: Երեք անչափահաս երեխա ունի, կնոջ ու երեխաների հետ վարձով էր ապրում, տունն էլ դիրքերին մոտ է` բաց տարածությունում: Կարդալ ավելին