Ստեփանակերտի բնակիչը չի կարողացել մատից հանել մատանին, օգնության են հասել փրկարարները

Մայիսի 3-ին՝ ժամը 05:22-ին Արցախի ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 29 հասցեի բնակիչը մատից չի կարողանում հանել մատանին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն և հանել մատանին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԻՆ-ից: