Ադրբեջանական կողմն անկանոն կրակահերթեր է արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել․ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: