ԻԻՀ հոգևոր առաջնորդը վերահաստատեց երկրի հավատարմությունը ԼՂ հարցում հավասարակշռված քաղաքականությանը

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ջանքերն ուղղված է եղել ռազմական գործողությունների դադարեցմանը։ Հատկապես, պաշտոնական Թեհրանն անընդունելի է համարում երրորդ երկրների՝ Թուրքիայի և Իսրայելի հրահրող գործողությունները, որոնք նպատակ ունեն երկարաժամկետ առումով ապակայունացնել տարածաշրջանը։

Հաշվի առնելով Իրանի պետական կառավարման համակարգի առանձնահատկությունն ու ներքին իրադրությունը՝ անցնող մեկ ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ Իրանի տարբեր շրջանակների կողմից տարատեսակ գնահատականներ են հնչել, որոնք որոշ շահարկումների պատճառ են հանդիսացել։

Օրինակ, ադրբեջանական քարոզչամեքենան իրանցի պաշտոնյաների, այսպես կոչված, «ադրբեջանամետ» հայտարարությունները լայնորեն լուսաբանում է, սակայն Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններն ապակայունացնելուն ուղղված Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել դաշինքի վերաբերյալ իրանական կողմի հայտնած մտահոգությունները ոչ միայն անտեսվում են, այլև փորձ է արվում մեղադրանքների սլաքն ուղղել Իրանի ուղղությամբ։

Ավելին՝ armenpress.am-ի կայքում։