Նախատեսվում է որոշ գրադարաններում փորձնական ծրագրով իրականացնել նորոգման և գույքի թարմացման աշխատանքներ.քաղաքապետ

Հանդիպել եմ հայաստանյան մի շարք հրատարակչությունների ղեկավարների հետ, քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մասնավորապես համայնքային գրադարանների զարգացմանն առնչվող հարցեր:Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետը:

Նշեմ նաև՝ նախատեսվում է որոշ գրադարաններում փորձնական ծրագրով իրականացնել նորոգման և գույքի թարմացման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա գրադարանները դիտարկել նաև որպես գիտակրթական կենտրոններ, տեղում անցկացնել համաժողովներ, քննարկումներ: