Այն, որ հայ ժողովուրդը ռուբենհայրապետյանների վրա ոտքերը չի մաքրում, Փաշինյանի թույլ չտալու շնորհիվ է. Ալեն Սիմոնյան. տեսանյութ. Factor.am

Այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին։

Հայրապետյանի այն խոսքերին, որ իրենց տեսակը վախեցող չէ և չեն կարող իրենց վախեցնել՝ Սիմոնյանն արձագանքեց՝ նշելով, որ այդ մարդկանց տեսակը զինվորականին խնջույքից հետո ծեծող, ընտրություններ կեղծող տեսակն է։ Իսկ Հայրապետյանի մյուս արտահայտությանը, թե մի գեղեցիկ օր ինքն է ասֆալտին պառկեցնելու ու ոտքերը մաքրելու՝ Սիմոնյանն ասաց. «Այն, որ հայ ժողովուրդը ռուբենհայրապետյանների վրա ոտքերը չի մաքրում, Նիկոլ Փաշինյանի թույլ չտալու շնորհիվ է»։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: