Freedom House-ը կիսում է ՄԻՊ մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող ատելություն պարունակող խոսքի վերաբերյալ

ՄԻՊ հայտարարությունը․

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված:

Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։

Ընտրություններն ինքնին ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մաս են և պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատմանը։

Возможно, это изображение (1 человек, стоит и текст «Freedom Freedom House House 10 4.. Freedom House is concerned with the disturbing outbreak of violent and hateful rhetoric used by Armenian politicians in this election period. These actions drive destructive polarization and hate speech in society as the country recovers from the Nagorno-Karabakh War and prepares for historic parliamentary elections. We call on all parties to refrain from such rhetoric and adhere to democratic norms of conduct throughout the election period. https://redomhou.se/358b4TP i PENUEI IENE PANORAMA.AM 'This has to stop': Armenian ombudsman concerned over pre-election atmosphere»)